ArmMUSICЧетверг, 2024-05-09, 19:45:04

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » Архив материалов


2009թ. մարտին հայազգի հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել էր իր Elect the Dead (Ընտրեք մեռյալներին) առաջին ձայնասկավառակը։

Համերգային ձայնագրությունն այժմ ֆիլմի տարբերակով ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում։ «Բարսեղյան մեդիա գործարանը» մարտի 16-ին՝ ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կազմակերպում է ֆիլմի երևանյան պրեմիերան։ Տոմսերի գինը տատանվում է 1000-4000 դրամի սահմանում։

Просмотров: 865 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-22 | Комментарии (0)



Նադեժդա Սարգսյանի շահերը ներկայացնող իրավաբան Վրեժ Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերության կողմից սահմանված «Եվրատեսիլի» նախընտրական փուլի կանոնները համեմատելով «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կանոնների հետ, հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այսօր հրավիրած ասուլիսում իրավաբանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության սահմանած կանոններում չկա որևէ կետ այն մասին, թե ով է որոշելու հավասար միավորներ հավաքած մասնակիցների ճակատագիրը, քվեարկության կարգը խախտվելու դեպքում ինչ որոշում է կայացվելու և այլն:

«Եվրոպական հեռարձակողների միությունն այս բոլոր նախադեպերը նախատեսել է: Իսկ Հայաստանում սա կամ ոչ գիտակ ա ... Читать дальше »

Просмотров: 1310 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-21 | Комментарии (0)


Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօրվա ասուլիսին հերքեց վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, թե Հանրային հեռուսատաընկերությունը խոստացել էր, որ Էմմին և Միհրանն են մասնակցելու այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթին:

«Ես կամ Հանրային հեռուստաընկերությունը եթե որոշեինք, որ պետք է ուղարկենք որևէ երգչի կամ երգչուհու, դրա համար բոլորովին կարիք չկար այդքան ծախս անել և մրցույթ անցկացնել: Տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք մեր գլխին փորձանք սարքեինք. եթե որոշել էինք ինչ-որ մեկին ուղարկել, սուս ու փուս կուղարկեինք: Մրցույթ անցկացնել կամ չանցկացնելը մեր իրավունքն է, բայց ոչ երբեք պարտավորությունը»,- նշեց նա: ... Читать дальше »

Просмотров: 859 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-21 | Комментарии (0)


Էմմին և Միհրանն այսօր մեկնել են ԱՄՆ, որտեղ «Եվրատեսիլի» նախընտրական փուլին ներկայացրած երգի հիման վրա կնկարահանեն տեսահոլովակ և կկատարեն երգի վերջնական ձայնագրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը:

«Էմմին չի լքել Հայաստանը և չի լքելու: Այն ինչ մեզ պետք է այսօր Հայաստանում, ունենք, ամենամեծ ժյուրին մեզ համար հանդիսատեսն է, որին շատ շնորհակալ ենք»,- ասաց նա:

Просмотров: 947 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-21 | Комментарии (0)


Այսօրվա ասուլիսի հրավիրման առթիթը երկրպագուների անվերջ զանգերն ու հետաքրքրություններն են Էմմի և Միհրան զույգի վերաբերյալ: Այս մասին նշեց Նադեժդա Սարգսյանը, ով նաև Էմմիի պրոդյուսերն է: Այսօր առավոտյան ժամը 11-ին Էմմին և Միհրանը մեկնել են Հայաստանից ԱՄՆ, բայց ոչ ընդմիշտ, այլ` «Հեյ» երգի տեսահոլովակի նկարահանումների նպատակով:

Երգչուհին նշեց, որ ինքը դեմ չէ հաղթողին, ուղղակի իրենք ցանկանում են, որ այս խախտումը չվերածվի նախադեպի և շարունակական բնույթ կրի: Իսկ ինչ վերաբերում է հաղթողին, ապա վերջինիս հաջողություններ մաղթեցին: Այն հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակի արմատներն անցյալու՞մ չեն, քանի որ միշտ էլ «ներքին խոհանոցում» են ընտրվել «Եվրատեսիլի» մասնակիցները, Նադեժդա Սարգսյանը համաձայնեց և նկատեց, որ իրենք այս ... Читать дальше »
Просмотров: 904 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-20 | Комментарии (0)


Երգիչ Ռազմիկ Ամյանն այլևս չի մասնակցի «Եվրատեսիլի» նախընտրական փուլի: Եթե նրան խնդրեն ներկայացնել Հայաստանը, կհամաձայնի, եթե ոչ` սեփական նախաձեռնությամբ չի մասնակցի: Այս մասին տեղեկացրել է երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը` հավելելով, որ Հայաստանում նման մրցութների մասնակցելն անիմաստ է: Նա տեղեկացրեց, որ Ռազմիկ Ամյանը երեկ մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությանը:
Просмотров: 1287 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-18 | Комментарии (0)


Առաջիկա օրերին Սիրուշոն կմեկնի Մալթա:

Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը հայտնեց,որ երգչուհին "Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն է լինելու: Նրան հրավիրել է Մալթայի PBS ազգային հեռուստատեսությունը` նշելով, որ Սիրուշոյի մասնակցությունը միջոցառմանը լավագույն ընտրությունն է շոուն հետաքրքիր դարձնելու համար:

"Go Malta Eurosong 2010”-ը տեղի կունենա փետրվարի 20-ին Թա Քալիում` "Fairs & Convention” համալիրում: Սիրուշոյի աշխատանքային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է լինելու. հարցազրույցներ, միջոցառումներ, հանդիպումներ…
... Читать дальше »

Просмотров: 1454 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-18 | Комментарии (0)


«ԱրմենՏել» հեռահաղորդակցական օպերատորը խնդրում է հայկական ԶԼՄ-ներին բջջային օպերատորներին չներքաշել Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված գործընթացի մեջ, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Beeline) հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից տարածած տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ կեղծիքներ են արվել Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի մասնակիցներ Էմմիի և Միհրանի օգտին: Ըստ աղբյուրների՝ քվեարկությունից առաջ «ԱրմենՏելի» բազմաթիվ աշխատակիցների տրվել է Էմմիի օգտին անվճար sms-ներ ուղարկելու հնարավորություն:

«Ընկերությունը նպատակահարմար չի համարում մեկնաբանել այս հա ... Читать дальше »

Просмотров: 1030 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-17 | Комментарии (0)



2010 թ. փետրվարի 14-ին կայացավ «Եվրատեսիլ-2010» հայաստանյան նախընտրական փուլը, որի իրավատերն է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որևէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին եւ հեռուստադիտողներին։ Առաջին ալիքը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ գերատեսչությունը ձևավորի ժյուրիի կազմը, որի քվեարկության արդյունքում մասնակիցները զբաղեցրել են հետևյալ տեղերը.

1-ին տեղ՝ Էմմի և Միհրան «Hey»
2-րդ տեղ՝ Եվա Րիվաս «Apricot Stone»
3-րդ տեղ՝ Անի Արզումանյան «The Mermaid Song» ... Читать дальше »
Просмотров: 1135 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-17 | Комментарии (0)

Сегодня в 17 00 поклонники дуэта Эмми и Миграна соберутся в центре Еревана у здания Оперы, чтобы поддержать своих кумиров и выразить свой протест против победы Евы Ривас. Об этом агентству ARMENIA Today сообщили в продюссерском центре «Эмми-Б». В ходе встречи будет оглашен дальнейший план действий. В частности, как сообщила сотрудница центра, будет окончательно решено подадут или нет Эмми и Мигран  в суд, чтобы оспорить результаты национального отборочного конкурса на право представлять Армению на «Евровидение 2010».

Отметим, что Эмми и Мигран считают, что результаты конкурса были сфальсифицированы ... Читать дальше »

Просмотров: 733 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-15 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 »
Профиль

Мини-чат

Наш опрос
Каким антивирусом вы пользуетесь?
Всего ответов: 394

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024