ArmMUSICЧетверг, 2024-05-09, 15:42:09

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » Архив материалов

Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե երգչուհի Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը տաբու է դրել լրագրողների հետ երգչուհու շփումների վրա։ Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ այս որոշման պատճառը բազմաթիվ ասեկոսեներն են, ինչպես նաև մրցույթի նախապատրաստման մասին չափից դուրս շատ տեղեկությունների տարածումը։

«Ոչ մի նման բան չկա, լրագրողների հետ շփման մեջ ոչ մի արգելք չկա»,- նշեց Մարտիրոսյանը։ Նա վստահեցրեց, որ Եվա Ռիվասը ժամանակ ունենալու դեպքում շփվում է նաև լրագրողների հետ։

Միևնույն ... Читать дальше »

Просмотров: 1284 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-03-26 | Комментарии (0)


Նոր ռադիոշոու, նոր ալբոմ, նոր ստուդիա, հյուրախաղեր եւ …

Յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ օրերին ժամը 22-ից "Նոր ռադիո”-ի ուղիղ եթերում DJ Վակցինան է իր նոր հեղինակային` "DJ Vakcina’s Radioshow” ծրագրով: Որոշեցինք հյուրընկալվել Վակցինայի հաղորդման ռադիոստուդիայում, զրուցել իր նոր ակումբային նախագծերի մասին:

Ռադիոյի ասպարեզում վաղուց "հաստատված” Վակցինան որոշել է վերականգնել 3 տարի շարունակ "Հայ FM”-ում վարած իր հեղինակային "Club Time” ծրագիրն արդեն  նոր անվանմամբ: Նա պատմում է, որ այդ ռադիոծրագրի շնորհիվ ակումբային երաժշտությունն այսօր ավելի մասսայական է. "Դեռ 3-4 տարի առաջ փորձում էի ամեն կերպ պրոպագանդել ակումբային երաժշտությունը: ... Читать дальше »

Просмотров: 1147 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-03-19 | Комментарии (0)


Դասախոսության գործնական մասը կարող է դառնալ հաջող կարիերայի սկիզբ:

Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երաժշտասեր հանրության եւ լրագրողների դատին ներկայացան «SOLI» տրիոն, DUO «THESIS» եւ «DUALITE» դուետները:

Կոնսերվատորիայի մագիստրատուրայի մի քանի ուսանողներ որոշել են համատեղել իրենց երաժշտական ունակություններն ու համատեղ աշխատել: Իսկ այդ գործում նրանց խորհրդատուն եւ օգնականն է իրենց դասախոսը` դաշնակահար Արամ Ավետյանը:

Երկու տարի առաջ Արամը ռեկտորատ էր ներկայացրել մի ծրագիր, որի իրագործման արդյունքում մագիստրատուրայի ուսանողները գիտելիքներ ձեռք կբերեն այն մասին, թե ինչպես կարելի է շուկայական արդի հարաբերություններում ճիշտ ... Читать дальше »
Просмотров: 810 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-03-18 | Комментарии (0)


Մոսկվա կինոթատրոնում 16.03.10 տեղի է ունեցել հայազգի հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանի Elect the Dead Symphony համերգի տեսաֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Barseghyan Media Factory ընկերությունը:

2009թ. մարտին System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել էր իր Elect the Dead («Ընտրեք մեռյալներին») առաջին ձայնասկավառակը։ Համերգի ֆիլմ տարբերակը ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում: Ալբոմի լույս տեսնելուց ուղիղ մեկ տարի անց, այն ցուցադրվեց նաև Հայաստանում:

Ըստ կազմակերպիչների` Թանկյանը ցանկանում էր ներկա գտնվել ֆիլմի ցուցադրմ ... Читать дальше »

Просмотров: 948 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-03-18 | Комментарии (0)


Billboard ամերիկյան ամսագիրը կազմել է 2009թ. կոմերցիոն առումով ամենահաջողակ երաժիշտների վարկանշային աղյուսակը։ Առաջին հորիզոնականում է U2 իռլանդական խումբը։

Billboard-ի տվյալներով` U2-ն 2009թ. վաստակել է 108,6 մլն դոլար՝ նախևառաջ, 360 degrees համերգային շրջագայության հաշվին։ Երկրորդ հորիզոնականում է Բրյուս Սփրինգսթինը՝ U2-ից կրկնակի պակաս արդյունքով (57,6 մլն դոլար):

Առաջատար եռյակը եզրափակում է Մադոննան՝ 47,2 մլն դոլարով։ Չորրորդ հորիզոնականում AC/DC-ն է`43,6 մլն դոլարով, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բրիտնի Սփիրսը, որը 2009թ. վաստակել է 38,8 մլն դոլար։

Լավագույն տասնյակի ... Читать дальше »

Просмотров: 890 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-03-03 | Комментарии (0)


Շատ ռոմանտիկ ստացվեց, չէ՞: Բայց հավատացե´ք` սա ավելորդ բառերի շարան չէ: Պարզապես միայն ռոմանտիկա է ներշնչում առաջին ձայնասկավառակի համար ընտրված անվանումը:

«Առաջին ձայնասկավառակս որոշեցի «Հոգու լույս» երգի անունով կոչել: Նախ հենց երգի թե´ բառերի, թե´ երաժշտության մեջ ինչ-որ պայծառություն կա: Բացի դրանից` ինձ թվում է` ձայնասկավառակում ընդգրկված բոլոր երգերի մեջ էլ լույս կա: Իսկ այն, որ ես իսկապես հոգի եմ դնում բոլոր կատարումներիս մեջ, միանշանակ այդպես է»,- մինչ շնորհանդեսի սկիզբը մեզ հետ կիսվեց Վարդան Բադալյանը:

Ձայնասկավառակում ներառված են հեղինակներ Արսեն Գրիգորյանի, Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի երգերը: «Հոգու լույս»-ի դիզայնն իրականացրել է Հովիկ Շահբազյանը, իսկ լուսանկարները Հակոբ Սիմոնյանինն են:

Շնորհանդեսը սկսվեց նախատեսվածից մոտ երեսուն րոպե ուշ: Պատճառն ամենեւին էլ երգ ... Читать дальше »
Просмотров: 985 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-26 | Комментарии (1)


Կանանց Տոնի կապակցությամբ փետրվարի 25-ից մարտի 8-ը ընկած ժամանակահատվածում հայտարարում է վերադարձ Deep Purple խմբի և Ջոն ՄքԼաֆլինի համերգների տոմսերի զեղչված տարբերակներին: Այս մասին հայտնեցին համերգի կազմակերպիչ Vibrographus ընկերությունից:

 Նշենք, որ մինչ այս տոմսերի արժեքը եղել է 18-60 հազար դրամ: Զեղչված գներն են 15-55 հազար դրամ:

Просмотров: 835 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-25 | Комментарии (0)


Բնապահպանության ոլորտում գործող մի խումբ հայ երիտասարդ ակտիվիստներ վերջերս նամակով դիմել էին հայազգի հայտնի երգիչ, ամերիկյան հանրահայտ «System of a Down» ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանին, որով նրանք երգչին խնդրել էին, որեւէ երգ գրելով կամ կոչով, իր խոսքն ասել հայաստանյան բնապահպանության վերաբերյալ:

Օրերս երիտասարդները պատասխան նամակ են ստացել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Վայրի բնության եւ շրջակա միջավայրի ավերումն այլեւս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատեւման եւ ամեն ինչի ավերման միջեւ: Հիմնվելով մեր պատմական անցյալի եւ ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի եւ էներգետիկայի հարցում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ չափազանց կարեւոր է: Վայրի բնության ավերումը եւ դրա արդյունքում ավե ... Читать дальше »
Просмотров: 872 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-24 | Комментарии (0)


- «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկ այլ մասնակից` Էմմին, բողոքում էր քվեարկության արդյունքներից։ Ի՞նչ եք մտածում այդ առնչությամբ։ Որքանո՞վ էր օրինական քվեարկությունը։ Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին հրապարակել, թե sms-ները «գնված» էին։

- Ինձ էլ են հասել այդ ասեկոսեները։ Ցանկանում եմ ասել, որ մենք շատ ջանքեր ենք գործադրել, օրուգիշեր աշխատել ենք, հույս ենք փայփայել և հավատացել ենք մեր հաղթանակին։ Մենք անհավանական աշխատանք ենք կատարել, և կարծում եմ՝ արժանի ենք հաղթանակի։ Ես շատ հպարտ եմ, որ հանդիսատեսն ինձ ընտրեց և որ ես կներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլի» պես մեծ մրցույթին։

Եթե չեն արդարացել ... Читать дальше »

Просмотров: 949 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-22 | Комментарии (0)


Հայ և թուրք ժողովուրդները պետք է բարեկամներ լինեն: Այս մասին Hurriyet օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է ամերիկյան շոուբիզնեսի ներկայացուցիչ Կիմ Քարդաշյանը` լրագրողի խնդրանքով կարծիք հայտնելով հայ-թուրքական մերձեցման գործընթացի մասին:

«Ես քաղաքականապես շատ իրազեկված չեմ, որպեսզի մեկնաբանեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Սակայն հավատում եմ, որ հարևանները պետք է բարեկամներ լինեն: Գիտեմ, որ Հայաստանը և Թուրքիան երկար և հակամարտություններով լի անցյալ ունեն»,- նշել է Քարդաշյանը` ավելացնելով, որ անցյալի վերքերը դարմանելու համար ժամանակ է պետք:

Просмотров: 1698 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 2010-02-22 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 »
Профиль

Мини-чат

Наш опрос
Сколько в месяц вы платите за интернет?
Всего ответов: 516

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024