ArmMUSICПятница, 2024-04-26, 22:11:49

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 17 » Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ կողմերին
18:18:30
Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ կողմերին


2010 թ. փետրվարի 14-ին կայացավ «Եվրատեսիլ-2010» հայաստանյան նախընտրական փուլը, որի իրավատերն է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որևէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին եւ հեռուստադիտողներին։ Առաջին ալիքը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ գերատեսչությունը ձևավորի ժյուրիի կազմը, որի քվեարկության արդյունքում մասնակիցները զբաղեցրել են հետևյալ տեղերը.

1-ին տեղ՝ Էմմի և Միհրան «Hey»
2-րդ տեղ՝ Եվա Րիվաս «Apricot Stone»
3-րդ տեղ՝ Անի Արզումանյան «The Mermaid Song»
4-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան «My Love»
5-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան «Countdown»
6-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան «We Must Believe»
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան «Little Red Riding Hood»
8-րդ տեղ՝ Another Story «Այս ձմեռ»
9-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան «Infected Dreams»

SMS քվեարկությունն իրականացրել է «Ինտերմոբ» ընկերությունը՝ Vivacell, Beeline և Orange բջջային օպերատորների մասնակցությամբ։ Արդարության ապահովման նպատակով Grant Thornton Amyot LLC ընկերության կողմից նշանակվել էր աուդիտոր՝ Վլադիսլավ Մուրադյանը։ Ներկա էին եղել նաև գործընթացին հետևելու ցանկություն հայտնած մրցույթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնավորապես՝ Եվա Րիվասի, Ռազմիկ Ամյանի, Էմիի և Միհրանի պատվիրակները։ SMS քվեարկության արդյունքները հետևյալն են.

1-ին տեղ՝ Եվա Րիվասը, այնուհետև` Ռազմիկ Ամյան, Էմմի և Միհրան, Another Stor, Անի Արզումանյան, Դավիթ Աշոտյան, Մարիա Կիզիրյան, Մելինե Բեգլարյան, Նիկ Էգիբյան:

«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ բողոքներ է ստացել, որ SMS-քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ։ Առաջին ալիքն անմիջապես ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին։ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին։

Այս մասին հայտնում է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը:
Просмотров: 1134 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024