ArmMUSICПятница, 2024-04-26, 02:56:33

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 17 » «ԱրմենՏելը» խնդրում է հայկական ԶԼՄ-ներին բջջային օպերատորներին չներքաշել Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված գործընթացի մեջ
18:41:26
«ԱրմենՏելը» խնդրում է հայկական ԶԼՄ-ներին բջջային օպերատորներին չներքաշել Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված գործընթացի մեջ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցական օպերատորը խնդրում է հայկական ԶԼՄ-ներին բջջային օպերատորներին չներքաշել Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված գործընթացի մեջ, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Beeline) հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից տարածած տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ կեղծիքներ են արվել Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի մասնակիցներ Էմմիի և Միհրանի օգտին: Ըստ աղբյուրների՝ քվեարկությունից առաջ «ԱրմենՏելի» բազմաթիվ աշխատակիցների տրվել է Էմմիի օգտին անվճար sms-ներ ուղարկելու հնարավորություն:

«Ընկերությունը նպատակահարմար չի համարում մեկնաբանել այս հակամարտության երկու կողմերի ասեկոսեներն ու անհիմն շահարկումները և խորհուրդ է տալիս բոլոր մասնակիցներին՝ կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի, հայկական էստրադային արվեստի զարգացման և առաջխաղացման վրա», - ասաց Բեղլոյանը:

Եվրատեսիլի հայկական ազգային ընտրական փուլի ժամանակ հիմնական պայքարը ծավալվել է երկու մասնակիցների՝ Եվա Ռիվասի և Էմմիի ու Միհրանի («Hey» Let Me Hear You Say) միջև:

Հայաստանում Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի ժամանակ SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել Դոնի Ռոստովից ժամանած 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը՝ «Apricot stone» երգով:

Հաղթողի անունը հրապարակելու ժամանակ Էմմին իր թիմի հետ միասին ցուցադրական կերպով լքեց բեմը, որի վրա գտնվում էին ազգային ընտրական փուլի բոլոր ինը մասնակիցները:

Էմմիի մայրն ու պրոդյուսերը՝ Նադեժդա Սարգսյանը, քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է, որ ընտրության արդյունքները կեղծվել են:
Просмотров: 1030 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Сколько в месяц вы платите за интернет?
Всего ответов: 516

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024