ArmMUSICСуббота, 2024-04-20, 12:35:24

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 19 » DJ Վակցինա (VAKCINA)
00:07:56
DJ Վակցինա (VAKCINA)


Նոր ռադիոշոու, նոր ալբոմ, նոր ստուդիա, հյուրախաղեր եւ …

Յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ օրերին ժամը 22-ից "Նոր ռադիո”-ի ուղիղ եթերում DJ Վակցինան է իր նոր հեղինակային` "DJ Vakcina’s Radioshow” ծրագրով: Որոշեցինք հյուրընկալվել Վակցինայի հաղորդման ռադիոստուդիայում, զրուցել իր նոր ակումբային նախագծերի մասին:

Ռադիոյի ասպարեզում վաղուց "հաստատված” Վակցինան որոշել է վերականգնել 3 տարի շարունակ "Հայ FM”-ում վարած իր հեղինակային "Club Time” ծրագիրն արդեն  նոր անվանմամբ: Նա պատմում է, որ այդ ռադիոծրագրի շնորհիվ ակումբային երաժշտությունն այսօր ավելի մասսայական է. "Դեռ 3-4 տարի առաջ փորձում էի ամեն կերպ պրոպագանդել ակումբային երաժշտությունը: Ասում էին` ծանր երաժշտություն եմ մատուցում, հեշտ չի ընկալվում, բայց այսօր զգում եմ, որ անորակ ռաբիզի, փոփի, հիփ-հոփի կողքին հնչում է որակյալ ակումբային երաժշտություն”:

Ռադիոշոուի ընթացքում 2 ժամ նոն-ստոպ ձեւաչափով հնչում է ակումբային երաժշտություն, նաեւ ներկայացվում են ակումբային կյանքի նորություններ ու երաժշտության մասին պատմական ակնարկներ. "Ինձ համար շատ կարեւոր է ունենալ նման ռադիոշոու, ուր կարող եմ մատուցել իմ ստեղծած սեթերը: Հյուրեր շատ քիչ կլինեն. միայն Երեւանում հյուրընկալված արտասահմանյան դիջեյները, նաեւ այն երգիչները, որոնք ակումբային նոր երգեր կունենան ներկայացնելու ունկնդիրներին: Եթե դիջեյները չհասցնեն գալ ստուդիա, ինքս բացառիկ հարցազրույցներ կանեմ, կներկայացնեմ եթերում”,- ասում է դիջեյ Վակցինան:

Նրա խոսքերով, նույնիսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ չեն սիրում ակումբային երաժշտություն, ինչ-որ չափով հետաքրքրված են. "Ովքեր իրենց ժամանակակից, պրոգրեսիվ երիտասարդ են համարում, ամեն դեպքում հետաքրքրվում են: Նույնիսկ եղել են մարդիկ, որոնք գաղափար չեն ունեցել, չեն սիրել այս երաժշտությունը, կարողացել եմ նրանց "հեղափոխել”, հիմա շատ են սիրում եւ երաժշտությունը, եւ ակումբները, եւ փարթիները”:

Վակցինան ասաց, որ ռադիոծրագրի շրջանակներում անընդհատ նորություններ կլինեն. "Բավական երկար ենք նախապատրաստվել, PR արել, ծրագրի ֆորմատն էլ միայն ակումբային է լինելու: Շուտով կիրականացնենք "ռադիոակումբ” նախագիծը, այսինքն` հայ եւ արտասահմանցի դիջեյները լայֆ սեթեր են հնչեցնելու ակումբային տեխնիկայով”:

Նոր CD , նոր ստուդիա, հյուրախաղեր եւ… 

Վակցինան "The Laboratory” անվանումով ստուդիա է բացել: Մասնագիտությամբ կենսաբան է, ու նրա հետ կապված բոլոր անունները մասնագիտական տերմիններ են:): Իր "լաբորատորիան” զբաղվելու է փարթիների կազմակերպմամբ, պրոդյուսինգով, PR-ով, երաժշտության գործիքավորմամբ, ռեմիքսների պատրաստմամբ եւ այլն: Ի դեպ, բազմաթիվ սկսնակ դիջեյներ կան, ովքեր դիմում են Վակցինային իրենց պրոդյուսինգով զբաղվելու ակնկալիքով: Այժմ Վակցինան աշխատում  է միայն մեկ դիջեյի` DJ GiorGio ATTOLLI-ի հետ, որը կմասնակցի Վակցինայի կազմակերպած փարթիների մեծ մասին եւ կներկայացնի իր սեթերը "Նոր ռադիո”-ի եթերում:

"Ստուդիան հիմնել եմ "8 bit” նախագծի երկու եղբայրների հետ: Նրանք ապրում են Երեւանում, ուղղակի ակումբներ չեն գալիս, մի քիչ թաքնված են, բայց այնքան տաղանդավոր են ու այնպիսի լսողություն ունեն, որ ես ապշում եմ: "8 bit”-ը բարձր ռեյտինգ ունի դրսում, իրենց track-ները բարձր գներով վաճառվում են արտասահմանյան կայքերում: Միասին աշխատել ենք իմ առաջին CD-ի վրա, որտեղ հանդես եմ գալիս որպես դիջեյ-երգահան”:

Ձայնասկավառակը կոչվելու է "Double Injection” ("Կրկնակի ներարկում”), ուր ներկայացված է 9 ստեղծագործություն. "Ալբոմը հակաթմրամոլային բնույթի է: Հատուկ անուններով ու հերթականությամբ են լինելու ստեղծագործությունները: Իմաստն այն է, որ առաջին թրեքում մարդուն թմրանյութ են ներարկում, հետո ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, վատ ազդեցություն է նկատվում, այդ ամենն երաժշտությամբ կարելի է ընկալել: Վերջում "Perfect Way” ստեղծագործությամբ  մարդը կանգնում է ճիշտ, իդեալական ուղու վրա ու մաքսիմալ երջանկություն է ստանում իրական կյանքից”:

Հայաստանի առաջին աղջիկ դիջեյն այլ նորություններ էլ ունի. առաջիկայում հյուրախաղերով մեկնելու է Լիբանան, Սիրիա, Մոսկվա, նաեւ եվրոպական մի քանի քաղաքներ. "Այս տարվա համար "The Laboratory”-ն նախատեսել է մի քանի մասշտաբային փարթիներ, ալբոմի պրեզենտացիա ու էլի մի "թույն” նախագիծ:), որի փակագծերն ավելի ուշ կբացեմ”,- ասաց Վակցինան:

Просмотров: 1145 | Добавил: ADMINISTRATOR | Теги: dj, Vakcina | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Каким антивирусом вы пользуетесь?
Всего ответов: 394

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024