Ընդամենը 5 օրից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում
տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն
ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որին կմասնակցի
Արտո Թունջբոյաջյանը:
Ընդառաջ գնալով հանդիսատեսների խնդրանքին, համերգի կազմակերպիչ
«Վիբրոգրաֆուս» ընկերությունը ապրիլի 22-ից սահմանել է նոր գներ տոմսերի
համար` փորձելով դրանք առավել մատչելի դարձնել լավ երաժշտության
սիրահարների համար:
Եւ այսպես, ապրիլի 28-ին կայանալիք համերգի տոմսերը կարելի է զեղչված
գներով ձեռք բերել Օպերայի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում:
Նոր գներն են.
18.000 ՀՀ դրամ` նախկին 20.000-ի փոխարեն;
20.000 ՀՀ դրամ` նախկին 28.000-ի փոխարեն;
20.000 ՀՀ դրամ` նախկին 30.000-ի փոխարեն;
25.000 ՀՀ դրամ` նախկին 40.000-ի փոխարեն;
25.000 ՀՀ դրամ` նախկին 45.000-ի փոխարեն;
30.000 ՀՀ դրամ` նախկին 50.000-ի փոխարեն;
35.000 ՀՀ դրամ ` նախկին 55.000-ի փոխարեն:
|