Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Февраль » 15 » Մեր «Ծիրանի կորիզը» նրանց նորվեգական հողում
02:04:49 Մեր «Ծիրանի կորիզը» նրանց նորվեգական հողում |
Միանգամից ասենք, սա մեր կանխատեսումները չեն: Ուղղակի այսպես Խորեն
Լևոնյանն ու Գոհար Գասպարյանը, ովքեր Օպերայի ու բալետի ազգային
ակադեմիական թատրոնի բեմից ժամեր առաջ ներկայացնում էին Եվրատեսիլի
երևանյան նախընտրական փուլը, ավարտեցին քվեարկությունն սկսելու
հետհաշվարկը: Դե, փաստորեն, հետհաշվարկի մեկն էլ Եվան էր` իր «Ծիրանի
կորիզ»-ով, որը շատերն էին ակնկալում լսել եվրատեսիլյան բեմից:
Եվրատեսիլյան «տենդ, իրարանցում, խառնաշփոթ»… էլ ինչ բառակապակցությամբ
ասես, որ չորակվեց երգի եվրոպական այն մրցույթը, որին մասնակցության հայտ
էին ներկայացրել նախապես տասը մասնակից: Խոսել այն մասին, որ երևանյան
նախընտրական փուլի կրքերը շատ ավելի թեժ էին, քան միգուցե կլինեն արդեն
Եվրատեսիլ 2010-ում, կարծում ենք մի փոքր ավելորդ է:
Ինչևէ, վիճակն արդեն նետված է, ու հայտնի է նա, ով կդառնա Հայաստանի երգի դեսպանը Օսլոյի բեմին:
Իսկ ովքե՞ր էին մեր` հայաստանյան բեմին հաղթողին հայտարարելուց ընդամենը վայրկյաններ հետո:
Ռազմիկ Ամյանը, երևի, շտապեց իր բաղձալի քունն առնելու, ինչի մասին դեռ
սկզբից էր խոսում, Միհրանը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի տոմս գնելու,
հիշու՞մ եք ասում էր, շատ գործեր է կիսատ թողել, պիտի հասցնի ամբողջացնել,
չէ՞, իսկ Էմմին էլ…
Ժամանակն է ապացուցել` դասականները չեն սխալվում. «Ով, հայ ժողովուրդ, քո
միակ փրկությունը, քո միասնական ուժի մեջ է»: Փրկությունը` փրկություն,
իսկ հաղթանակի առաջին քայլն արդեն արված է:
Բարի երթ Եվային ու պարարտ նորվեգական հող հայոց ծիրանի կորիզին:
|
Просмотров: 895 |
Добавил: ADMINISTRATOR
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|