ArmMUSICПятница, 2024-03-29, 15:28:34

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 28 » Մանրամասներ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից»
00:24:10
Մանրամասներ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից»


Տարվա լավագույն երգիչ` Ռազմիկ Ամյան, լավագույն երգչուհի` Լիլիթ Հովհաննիսյան:

Մարտի 26, ժամը 21:10 րոպե, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում իրարանցո՞ւմ, չէ´, երեւի այլ բառ է պետք գտնել: Խառնաշփոթ էլ չէ: Լավ, ես պատմեմ` ինչ էր, դուք էլ միգուցե օգնեք, որ բառը գտնենք:

Ծանոթ դեմքեր, հայտնի երգիչ-երգչուհիներ, հեռուստաէկրանին պարբերաբար հայտնվող հաղորդավար-հաղորդավարուհիներ, հաճելի զարմանք պարգեւող ավելի մեծ սերնդի ականավոր ներկայացուցիչներ:

Լուսանկարիչներ, լրագրողներ: Հետնաբեմի հատվածում Հրաչ Քեշիշյանը փորձում է հասկանալ` ինչու աշխատակազմը տեղում չէ: Լրագրողները պահանջում են լուսաբանման համար հարմար պայմաններ ապահովել:

Հսկիչները դեմքի շատ լուրջ արտահայտությամբ հայտնում են. «Մենք մեղավոր չենք, որ Թամանյանը լրագրողների համար տեղ չի նախագծել: Հրա՛չ, թո՛ղ իրանք էլ բուֆետում տեղավորվեն»: Հրաչն էլ` նույն ինքը` տարվա երաժշտական կարեւորագույն իրադարձության պատասխանատու-կազմակերպիչ, ռեժիսոր Քեշիշյանն էլ չգիտի` լրագրողների հարցով զբաղվի, թե աշխատակազմի, երեկոյի մասնակիցների, մրցանակների… մանավանդ որ. ««Հայլուրի» ավարտին մնացել են հաշված րոպեներ: Ու եթե այսպես շարունակվի, ես պարզապես չեմ կարողանա սկսել երեկոն»:

Ու չնայած չսկսելու «վտանգին»` կես վայրկյանով դադարած աղմուկը նոր թափ առած ծավալվեց: Մի քիչ էլ ու … Բայց… Սրահի ձայները ոնց որ թե սկսում են լռել: Դահլիճում մթնում է, եւ` աննկարագրելի Նազենի Հովհաննիսյան, հպարտ Խորեն Լեւոնյան, նրբին Գոհար Գասպարյան: Ուրեմն ամեն ինչ իսկապես լավ է: Շլացուցիչ է, գեղեցիկ, հարուստ ու շքեղ:

Բայց, դե´, այդպես էլ չհասկացա. ինչո՞ւ երկու աղջկա կողքին` մեկ տղա: Էլի հին երգն այն մասին, որ ըստ վիճակագրության` մի տղային տասը աղջիկ է բաժին ընկնում: Գրազ կգամ, որ այս աղջիկների դեպքում վիճակագրությունը ճիշտ հակառակ ուղղությամբ է զարգանում: Այնպես որ չարժեր, չարժեր բեմում ընդգծել այդ փաստը, մանավանդ որ ես ճանաչում եմ էլի աղջիկների, ովքեր եւս հերքում են հայտնի վիճակագրությունը: Լավ, չշեղվեմ, ի վերջո նյութն իմ մասին չէ:

Տասներկու անվանակարգեր, հաղթողներ, որոնց անունները մենք չենք թվարկում միայն մի պատճառով. համոզված ենք` դուք մրցանակաբաշխությունը դիտել եք ուղիղ եթերում:

Փոփոխություններն այս տարի շատ էին: Եթե նախորդ տարիներին հետեւել եք այս իրադարձությանը, կհիշեք` երեկոն միշտ բացում էին երիտասարդ երգիչները` իրենց երգերից մի-մի հատված կատարելով: Այս տարի բացման պատվավոր ու պատասխանատու գործը միայն նոր սերնդի երգիչ-երգչուհիներին չէր վստահված:

Շուշան Պետրոսյան, Արսեն Գրիգորյան (Մրո), Արմինկա, Հայկո, Արսեն Սաֆարյան, Տիգրան Պետրոսյան, Անահիտ Սիմոնյան, Գոռ Սուջյան եւ այլք, իսկ նրանց կատարմամբ` ՀՀ օրհներգը: Ցնցող քայլ էր:

«Լավագույն փոփոխություններ» անվանակարգի մյուս կետն այն էր, որ այս տարի հատկապես ընդգծված էր երեկոյի ազգային գիծը. դասական երաժշտություն, ազգային երգ ու պար, էստրադային ընտրված համարներ:

Բացի լավագույն փոփ ու ռոք ալբոմից կամ տարվա լավագույն երգիչ-երգչուհուց` մի շարք հատուկ մրցանակներ շատ հատուկ մարդկանց. Ռոբերտ Սահակյանց, Էռնա Յուզբաշյան, Ռոբերտ Ամիրխանյան եւ շատ այլ ականավոր անուններ:

Երբ կա լավ ու ճիշտ առաջարկ, պահանջարկը երկար սպասեցնել չի տալիս: «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2009»-ը եկավ ապացուցելու ու հաստատելու այդ ճշմարտությունը: Ծայրահեղությունների մեջ չընկնելով` ներկայացված էր ե՛ւ դասականը, ե՛ւ ժամանակակիցը, ե՛ւ ռեփն ու ռոքը, ե՛ւ ջազն ու ազգայինը:

Մոտ հինգ ժամ տեւողությամբ երեկոն այս անգամ իսկապես ազգային էր ու իսկապես տարվա կարեւորագույնն էր:
Просмотров: 2393 | Добавил: ADMINISTRATOR | Теги: Azgayin, manramasner, Erajshtakan, Mrcanakabashxutyun | Рейтинг: 4.0/4
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Сколько в месяц вы платите за интернет?
Всего ответов: 516

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024