ArmMUSICВторник, 2024-05-07, 05:41:15

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 29 » «DAVO»` միշտ առաջինը
02:38:02
«DAVO»` միշտ առաջինը


Չէր ուզում լինել նա չորրորդը, չէր ուզում լինել նա երրորդը, չէր ուզում լինել նա պահեստային… Նա ուզում էր լինել միշտ առաջինը:


Այս հավակնոտ հայտարարությամբ նա մտավ շոու-բիզնես, մեկը մյուսի հետեւից տեսահոլովակներ նկարահանեց, երգեց երգեր, որոնք դեռահասաների շրջանում դարձան ամենատարածվածները: Հասավ համագործակցությունների ժամանակը: ՀՏ Հայկո, Արեւիկ Ալավերդյան, Apricota, դե՛, իսկ Դերհովայի ու Արփիի հետ համագործակցության արդյունքում ծնված «Իմն ես» երգն էլ շատ արագ դարձավ հիթ ու որոշակի ժամանակահատվածում բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները զբաղեցրեց:
Արդեն ժամանակն էր ամփոփել այս ընթացքում կատարված աշխատանքը: Մեզ այդ ամփոփումը ներկայացվեց շատ պարզ անվան ներքո` ուղղակի «DAVO»: Երեկ «Disc Planet»-ում ռեփեր Դավոյի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր:

«Շատ ուրախ եմ, որ լույս է տեսել առաջին ձայնասկավառակս: Սպասումներս մեծ են: Բայց ինձ համար ամենակարեւորը լսարանի արձագանքն է, որին շատ եմ սպասում: Անկախ նրանից` կարծիքները դրական կլինեն, թե բացասական, ես ուրախ կլինեմ: Դրանց շնորհիվ կիմանամ` ինչն եմ լավ արել, ինչը` մի քիչ ավելի վատ, ինչի վրա պիտի հետագայում ուշադրություն դարձնեմ ու որ ուղղությամբ աշխատեմ: Ես շատ շնորհակալ եմ նրանց, ովքեր լսում են իմ երգերը: Խոստանում եմ` սպասելիքները կարդարացնեմ ու կանեմ շատ ավելին, քան պահանջվում է»,- ասում է երիտասարդ ռեփերը:

Ձայնասկավառակը լույս է տեսել երկու` էժան ու թանկ տարբերակներով: Թանկ տարբերակում կան լրացուցիչ երեք երգ, երգերի խոսքերով գրքույկ եւ նկարներ: Ռեփերի խոսքերով` երկու տարբերակով լույս ընծայելու միակ նպատակն այն է, որ թեկուզ եւ էժան տարբերակով ձեռք կբերենք երաժշտական որակյալ սկավառակ: Նրա կարծիքով` այս դեպքում «ծովահեններին» այնքան էլ հեշտ չի լինի խանգարել իր գործունեությանը:

Դավոյին շնորհավորելու էին եկել ինչպես երկրպագուներն ու նրա երգն ու երաժշտությունը նախընտրող երիտասարդները, այնպես էլ ընկերները` Դավոյի տեսահոլովակների ռեժիսոր ու ինչ-որ չափով նաեւ նրա պրոդյուսեր Արեն Բայադյան, Արեւիկ Ալավերդյան, Դերհովա, ՀՏ Հայկո, Աստղիկ Սաֆարյան, Գարո, Լիլու, Մարիաննա Հովհաննիսյան:

Մենք էլ մեր կողմից ռեփեր Դավոյի առաջին «DAVO»-ին մաղթում ենք բարի երթ եւ իհարկե` երբեք չլինել պահեստային:
Просмотров: 1196 | Добавил: ADMINISTRATOR | Теги: cd, Davo, Arajin, Shnorhandes | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Сколько в месяц вы платите за интернет?
Всего ответов: 516

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024