Главная » 2010 » Март » 30 » “Ասա, որ սիրում ես” երգը տեսահոլովակ կունենա:
15:29:02
“Ասա, որ սիրում ես” երգը տեսահոլովակ կունենա:
Անահիտ Սիմոնյանը հունիսին կամուսնանա իր ընտրյալի` երգիչ Հայկոյի հետ,
բայց մինչ այդ երկրպագուներին նոր տեսահոլովակ կնվիրի: "Ասա, որ սիրում
ես” երգի մեղեդին գրել է երգչուհու սիրելին: Առանձնահատուկ երգ է Անահիտի
համար, որովհետեւ Հայկոյի` իրեն նվիրած առաջին երգն է:
"Իր ոճը շատ եմ սիրում, ու քանի որ ինձ լավ է ճանաչում, կարողանում է
համապատախան երգ գրել, այնպիսին, որ ես սրտանց ու հոգով կկատարեմ”:
"Ասա, որ սիրում ես” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է:
Տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Միհրան Ստեփանյանը: Երգը անտարբեր
սիրո մասին է:
Նկարահանումները տեղի ունեցան մարտի 28-ին` Ծաղկազարդի օրը: Անահիտի
համար կրկնակի տոն էր, նկարահանումներից հետո Հայկոյի հետ գնալու էին
եկեղեցի: Սա երգչուհու թվով հինգերորդ տեսահոլովակն է:
"Վաղուց տեսահոլովակ չունեի, ցանկանում եմ լավ ստացվի եւ դիմանում եմ ամեն
ինչին, անգամ այս ցրտին, թեեւ հիվանդ եմ:): Երեք կերպարում եմ հանդես
գալու, որոնք բավականին տարբեր են”,- նշեց Անահիտ Սիմոնյանը:
Տեսահոլովակի ռեժիսոր Միհրան Ստեփանյանն անիմացիոն տեսահոլովակ է
նկարահանում: "Էքսպերիմենտ է: Երգն էլ հետաքրքիր է, համահունչ կլինի ամեն
ինչ: Ինչպես իմ բոլոր տեսահոլովակներում, բնության էներգիան կա, բարին,
լուսավորը, պայծառը: Բացասական պահը գունային լուծումներով եմ ցույց
տալիս` կրակ եւ սեւ հագուստ: Մի դրվագում էլ տպավորություն ենք ստեղծելու,
որ անապատում է: Ինքը կարողանում է բնության բոլոր տարրերը միացնի եւ
ստանա սերը”,- նշեց Միհրան Ստեփանյանը:
Նկարահանումնեի ընթացքին սկզբում հետեւում էր նաեւ Հայկոն: "Շատ ուրախ եմ,
որ իմ գրած երգի հիման վրա է նկարահանվում նոր տեսահոլովակը: Ես էլ այստեղ
եմ: Կարելի է ասել` պրոդյուսինգը մի քիչ ես եմ արել: Մեր խումբն է
աշխատում, երգն էլ իմ ստուդիայում է ձայնագրվել: Հիմա ավելի մեծ է
պատասխանատվությունս: Կողքից որ նայում ես, ուզում ես` ամեն ինչ լավ լինի:
Բայց որ քոնն է լինում, այդքան չես էլ զգում` ինչ է կատարվում, հիմա ավելի
բծախնդիր եմ: Մենք ստուդիայում հանդիպել ենք ռեժիսորի հետ եւ խոսել
սցենարի շուրջ: Շատ եթերային է` սիմվոների վրա հիմնված, ավելի շատ թողել
ենք Միհրան Ստեփանյանի ճաշակին”,- ասաց երգիչ Հայկոն:
Մի հատ էլ «ի դեպ» , Հայկոն Ռիչարդ Մադլենյանին Անահիտ Սիմոնյանի համար երգ է պատվիրել, քանի որ գիտի` ինչքան է իր սիրելին հավանում Ռիչարդի գործերը: