ArmMUSICПятница, 2024-04-26, 02:38:21

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 26 » Վարդան Բադալյանի «Հոգու լույսը» փետրվարի 26-ին ճառագեց «Սայաթ-Նովա» համալիրի «Կոլիզեյ» ակումբում:
20:58:32
Վարդան Բադալյանի «Հոգու լույսը» փետրվարի 26-ին ճառագեց «Սայաթ-Նովա» համալիրի «Կոլիզեյ» ակումբում:

Շատ ռոմանտիկ ստացվեց, չէ՞: Բայց հավատացե´ք` սա ավելորդ բառերի շարան չէ: Պարզապես միայն ռոմանտիկա է ներշնչում առաջին ձայնասկավառակի համար ընտրված անվանումը:

«Առաջին ձայնասկավառակս որոշեցի «Հոգու լույս» երգի անունով կոչել: Նախ հենց երգի թե´ բառերի, թե´ երաժշտության մեջ ինչ-որ պայծառություն կա: Բացի դրանից` ինձ թվում է` ձայնասկավառակում ընդգրկված բոլոր երգերի մեջ էլ լույս կա: Իսկ այն, որ ես իսկապես հոգի եմ դնում բոլոր կատարումներիս մեջ, միանշանակ այդպես է»,- մինչ շնորհանդեսի սկիզբը մեզ հետ կիսվեց Վարդան Բադալյանը:

Ձայնասկավառակում ներառված են հեղինակներ Արսեն Գրիգորյանի, Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի երգերը: «Հոգու լույս»-ի դիզայնն իրականացրել է Հովիկ Շահբազյանը, իսկ լուսանկարները Հակոբ Սիմոնյանինն են:

Շնորհանդեսը սկսվեց նախատեսվածից մոտ երեսուն րոպե ուշ: Պատճառն ամենեւին էլ երգչի բացակայությունը չէր: Նա հենց նշված ժամին նշված վայրում էր: Երգչի երկրպագուները, ընկերներն ու մտերիմներն էլ չէին ուշացել: Բայց երեւի մի քանի տարվա աշխատանքը մեկ` այն էլ առաջին ձայնասկավառակով ներկայացնել, իսկապես, մի քիչ հուզիչ, մի քիչ էլ պատասխանատու գործ էր, ու երեւի երգիչը փորձում էր մի փոքր էլ ժամանակ շահել` մտովի պատրաստվելով «հոգում կուտակված լույսը» հավաքվածների հետ կիսելու պահին: «Կոլիզեյը» լեփ-լեցուն էր: Ներկաների թվում էին Հասմիկ Կարապետյանը, Մրոն, Արսեն Գրիգորյանը, Արմոն, Մարիաննան եւ այլք:

Կյանքում ամեն ինչ էլ առաջին անգամ է լինում: Բայց առաջինը, բացի մեծ ցնծություն լինելուց, նաեւ մեծ պատասխանատվություն է: Երգիչը հավաստիացրեց, որ թեեւ իր կյանքում շատ կարեւոր է առաջին ձայնասկավառակի լույսընծայումը, բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա մյուս ստեղծագործությունները տուժելու են այդ պատճառով: «Ես շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ստեղծագործել»,- ամփոփեց երգիչը:
Просмотров: 985 | Добавил: ADMINISTRATOR | Теги: Nova, sayat, hogu, 26, hamaliri, Badalyan, charagec, Vardan, luys, petrvari | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 David  
0
molodec Vardan tak derjat Ya i Vardan vmeste slujili v armii

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Каким антивирусом вы пользуетесь?
Всего ответов: 394

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024