ArmMUSICПятница, 2024-03-29, 11:36:18

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Апрель » 23 » SOAD-ի բաս-կիթառահարի արվեստի գործերը
18:11:07
SOAD-ի բաս-կիթառահարի արվեստի գործերը


Երաժիշտ, երգահան, բազմաթիվ երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, տարբեր երաժշտական գործիքներին տիրապետող եւ աշխարհահռչակ "System of a Down” ռոք-խմբի բաս-կիթառահար 36-ամյա Շավո Օդադջյանը իր զբաղմունքների ցուցակը համալրեց եւս մեկով` կտավներ ստեղծելով:

Համադրելով լուսանկարչությունը եւ գրաֆիկական արվեստը, լույսը եւ խավարը` Շավո Օդադջյանը ստանում է երբեմն մռայլ եւ տրամադրության փոփոխություններին ենթարկվող ինքնապատկերները:

Շավոյի կտավների հավաքածուի թողարկմամբ զբաղվում է "WAIL When Art Imitates Life” (Երբ արվեստը կրկնօրինակում է կյանքը) Լոս Անջելեսյան ընկերությունը, որը համագործակցում է բազմաթիվ երաժիշտ արվեստագետների հետ:

Ի դեպ, Շավոն ներկայացնում է իր ստեղծագործությունների հավաքածուների փոփոխված և անփոփոխ տարբերակները: Նկարները փոփոխված են անձամբ Շավո Օդադջյանի կողմից եւ ներկայացված են սահմանափակ քանակությամբ` միայն 100 նկար: Դրանք ներկայացված են http://whenartimitateslife.com/shavo/index.html հասցեով:

"System of a Down” խմբի գործունեության առաջին օրից ի վեր, ես եմ զբաղվել խմբի տեսահոլովակների, շրջագայությունների հետ կապված ձևավորման բոլոր հարցերով: Ուզում եմ բոլորիդ արվեստի մեջ ներգրավեմ, այն այնքան հարազատ է դարձել ինձ: Հուսով եմ դուք նույնպես խորապես կցնցվեք արվեստով: Եւ հիշեք` ազատամիտ եղեք եւ մնացեք խորհրդավոր: Խաղաղություն բոլորիդ”, գրել է Շավո Օդադջյանը Ֆեյսբուքի իր էջում:

Շավո Օդադջյանի արվեստի գործերը արդեն հնարավոր է ձեռք բերել www.thewailproject.com կայքում:


Просмотров: 2245 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024