ArmMUSICВторник, 2024-04-23, 11:09:52

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 26 » SEV “Շոու-բիզնեսում «պապա» վիճակները ջարդողն եմ” ...
14:10:50
SEV “Շոու-բիզնեսում «պապա» վիճակները ջարդողն եմ” ...


SEV-ը ռեփ է կարդում, 7 ամիս առաջ թողարկել է առաջին տեսահոլովակը ու արդեն ասում է. "Ես եմ շոու-բիզնեսը”:  Հա, մեկ էլ իր եւ ընկերների  "Մենք” նախագիծն է շոու-բիզնեսը ու "Էդ ձեւ մի քանի մարդ”: Ապրիլին  լույս կտեսնի ռեփերի  առաջին ձայնասկավառակը՝ "Երկու րոպե”-ն: Մինչ այդ, վաղը երկրպագուներին կներկայացնի իր չորրորդ տեսահոլովակը: Այն նկարահանվել է "Ես եմ ասում” երգի հիման վրա: Ռեժիսորը Proj-ն է:

"Երկու րոպեում մտա շոու-բիզնես: Ինձ համար երկու րոպեի հարց էր: Շատերը տանջվում են, ինձ համար հարց չկա. ամեն տեղ կարողանում եմ մտնել: "Երկու րոպե”  ալբոմում  էլ իմ կարողությունների  մի տոկոսն եմ ցույց տալիս:  Ժամանակի ընթացքում բաներ կանեմ, որ ժողովուրդը կասի՝ "Էս տղեն  էս ի՞նչ  է անում”:

"Սեւը ես եմ: Մարդ, որ իր ասելիքը ունի ժողովրդին, դրա համար էլ սկեսլ ա ռեփ կարդալ: Գործնական հարցերում շատ չհամակերպվող ու չզիջող, չոր մարդ եմ:  Դա ստիպում է, որ ավելի լուրջ մտածեմ ամեն քայլից առաջ, ավելի լուրջ քայլեր ձեռնարկեմ: Նոր տեսահոլովակս էլ, որ արել եմ, շատ լուրջ մտածելուց հետո եմ արել:

Իսկական անունս Արտակ ա, փոքր ժամանակ SEV են ասել մաշկիս գույնի համար: Հիմա SEV-ն ինձ հոգեհարազատ է, էդ ձեւ մարդիկ ինձ գիտեն, ռեփում Արտակը չէր սազի: Կինս էլ ա  SEV ասում, Արտ, Արտակ, կյանք… Մենք անունով իրար չենք դիմում, այլ սիրային խոսքերով: Մի տղա ունեմ, մյուսն էլ շուտով կծնվի: Տղես մեկ ու կես տարեկան է, ուզում եմ ինքն էլ երաժիշտ դառնա, բայց կարեւոր չի, որ ռեփեր լինի:

Մեր նախագիծը "Մենք” ա կոչվում: Յոթ հոգով ենք. երկու ռեփեր՝ ես եւ Ռեման, լուսանկարիչ Լեւոն Լալայանը, ռեժիսոր Proj-ը, ով մեր բոլոր տեսահոլովակների ռեժիսորն է,  երաժշտություն գրող եւ գործիքավորող  Ֆելոն, Կարեն Մուրադյանին շուտով ցույց կտանք, չեմ ուզում գաղտնիքը բացեմ,  ու  Արտոն: Նա էլ  R&B երգիչ է:

"Ես եմ ասում”-ը  չորրորդ տեսահոլովակս  է, որը պատրաստում է դիսկի շնորհանդեսին: Երգը մարդկանց մասին է, ում հետ ես առնչություն եմ ունեցել, ովքեր իրենց խելոք չեն պահել: Ու են մարդկանց մասին է, որ չեն ճանաչում SEV-ին ու պետք ա լավ ճանաչեն:

Ինձ չի հետաքրքրում՝ շոու-բիզնեսում  ինձ ոնց կճանաչեն: Կարեւորը, որ ժողովուրդը ճանաչի: Շատ երգիչ-երգչուհիներ ասում են՝ «Դե ես չեմ սիրում էդ շոու-բիզնես ասվածը»: Դուք չգիտեք շոու-բիզնեսը ինչ է: Ես եմ շոու-բիզնեսը, իմ պրոյեկտը ու էդ ձեւ մի քանի մարդ, որ ուզում են շոու անել, հետն էլ՝ բիզնես: Որ ասում են՝ մենակ իրենց համար են երգում, խաբում են:

Առաջին տեսահոլովակս նկարահանել ենք 7 ամիս առաջ: Ես մի քիչ շատ վռազ մտա շոու-բիզնես: Չորս տեսահոլովակ յոթ ամսվա ընթացքում ոչ մի երգիչ  չի անում: Ու յոթ ամիս հետո ոչ մեկ ռիսկ չէր անի դիսկ թողել: Առաջին տեսահոլովակս՝  "Ինձ դուր ա գալիս”-ն է. քաղաքի մասին է:

Ես կամ,  շատերը դրանից ներվայնանում են,  չէին ուզում սկզբում ընդունել իմ ասելիքը: Երգում էի՝ «Նախանձում եք, ու էդ ինձ դուր ա գալիս»: Մարդիկ ասում էին՝ ով ես, որ նախանձենք: Ես հիմա ապացուցում եմ՝ ով եմ: Չորրորդ տեսահոլովակս ասում է՝ ով եմ:

Ովքեր  ասում են՝ շոու-բիզնեսում իրենք "պապա” են, էդ վիճակը ես ջարդում եմ ուղղակի: Անուններ չեմ տա, էնքան անուն կա ասելու, ժամանակի ընթացքում ժողովուրդը կտենա ու կիմանա՝ ես ով եմ, ում մասին եմ խոսում:

Ինչ անում եմ, ժողովուրդը ընդունում է, եթե չընդուներ, առաջ չէի գնա: Բայց վերջը չի:  Եթե գագաթնակետին հասած լինեի, չաղ փորով կնստեի ու փող կաշխատեի:): Բաներ կան, որ ռեփերին դուր չեն գալիս, հա պետք ա խոսես: Սկսնակ էլ չեմ, լավ "եռած” վիճակում եմ, որ ինչ ուզում, այն էլ անում եմ”,- ասում է SEV-ը:
Просмотров: 1492 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Каким антивирусом вы пользуетесь?
Всего ответов: 394

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024