ArmMUSICСуббота, 2024-04-27, 04:35:31

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 26 » Ռիվասին պրոդյուսերը չի արգելել շփվել լրագրողների հետ...
13:53:14
Ռիվասին պրոդյուսերը չի արգելել շփվել լրագրողների հետ...

Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե երգչուհի Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը տաբու է դրել լրագրողների հետ երգչուհու շփումների վրա։ Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ այս որոշման պատճառը բազմաթիվ ասեկոսեներն են, ինչպես նաև մրցույթի նախապատրաստման մասին չափից դուրս շատ տեղեկությունների տարածումը։

«Ոչ մի նման բան չկա, լրագրողների հետ շփման մեջ ոչ մի արգելք չկա»,- նշեց Մարտիրոսյանը։ Նա վստահեցրեց, որ Եվա Ռիվասը ժամանակ ունենալու դեպքում շփվում է նաև լրագրողների հետ։

Միևնույն ժամանակ, Մարտիրոսյանը նշեց, որ մրցույթի նախապատրաստական ընթացքը, ինչպես նաև վոկալի, հայերեն և անգլերեն լեզուների դասաժամերը շատ ժամանակ են խլում։

«Ավելի հաճախ մենք խնդրում ենք լրագրողներին ուղարկել հարցերը գրավոր տեսքով»,- պարզաբանեց նա։

Հավելենք, որ անցյալ շաբաթ Եվա Ռիվասն ու իր պրոդյուսերը ներկա էին նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսին, որտեղ լրագրողները ազատ ու անարգել շփվում էին երգչուհու հետ։


Просмотров: 1283 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Сколько в месяц вы платите за интернет?
Всего ответов: 516

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024