ArmMUSICПятница, 2024-03-29, 15:42:27

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 15 » Մեր «Ծիրանի կորիզը» նրանց նորվեգական հողում
02:04:49
Մեր «Ծիրանի կորիզը» նրանց նորվեգական հողում
Միանգամից ասենք, սա մեր կանխատեսումները չեն: Ուղղակի այսպես Խորեն Լևոնյանն ու Գոհար Գասպարյանը, ովքեր Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից ժամեր առաջ ներկայացնում էին Եվրատեսիլի երևանյան նախընտրական փուլը, ավարտեցին քվեարկությունն սկսելու հետհաշվարկը: Դե, փաստորեն, հետհաշվարկի մեկն էլ Եվան էր` իր «Ծիրանի կորիզ»-ով, որը շատերն էին ակնկալում լսել եվրատեսիլյան բեմից:

Եվրատեսիլյան «տենդ, իրարանցում, խառնաշփոթ»… էլ ինչ բառակապակցությամբ ասես, որ չորակվեց երգի եվրոպական այն մրցույթը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել նախապես տասը մասնակից: Խոսել այն մասին, որ երևանյան նախընտրական փուլի կրքերը շատ ավելի թեժ էին, քան միգուցե կլինեն արդեն Եվրատեսիլ 2010-ում, կարծում ենք մի փոքր ավելորդ է:

Ինչևէ, վիճակն արդեն նետված է, ու հայտնի է նա, ով կդառնա Հայաստանի երգի դեսպանը Օսլոյի բեմին:
Իսկ ովքե՞ր էին մեր` հայաստանյան բեմին հաղթողին հայտարարելուց ընդամենը վայրկյաններ հետո:
Ռազմիկ Ամյանը, երևի, շտապեց իր բաղձալի քունն առնելու, ինչի մասին դեռ սկզբից էր խոսում, Միհրանը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի տոմս գնելու, հիշու՞մ եք ասում էր, շատ գործեր է կիսատ թողել, պիտի հասցնի ամբողջացնել, չէ՞, իսկ Էմմին էլ…

Ժամանակն է ապացուցել` դասականները չեն սխալվում. «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո միասնական ուժի մեջ է»: Փրկությունը` փրկություն, իսկ հաղթանակի առաջին քայլն արդեն արված է:

Բարի երթ Եվային ու պարարտ նորվեգական հող հայոց ծիրանի կորիզին:
Просмотров: 887 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024