ArmMUSICПятница, 2024-04-26, 10:48:31

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 22 » Հավատում եմ, որ իմ երգը կարող է գերել ողջ Եվրոպան. հարցազրույց Եվա Ռիվասի հետ:
22:13:09
Հավատում եմ, որ իմ երգը կարող է գերել ողջ Եվրոպան. հարցազրույց Եվա Ռիվասի հետ:


- «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկ այլ մասնակից` Էմմին, բողոքում էր քվեարկության արդյունքներից։ Ի՞նչ եք մտածում այդ առնչությամբ։ Որքանո՞վ էր օրինական քվեարկությունը։ Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին հրապարակել, թե sms-ները «գնված» էին։

- Ինձ էլ են հասել այդ ասեկոսեները։ Ցանկանում եմ ասել, որ մենք շատ ջանքեր ենք գործադրել, օրուգիշեր աշխատել ենք, հույս ենք փայփայել և հավատացել ենք մեր հաղթանակին։ Մենք անհավանական աշխատանք ենք կատարել, և կարծում եմ՝ արժանի ենք հաղթանակի։ Ես շատ հպարտ եմ, որ հանդիսատեսն ինձ ընտրեց և որ ես կներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլի» պես մեծ մրցույթին։

Եթե չեն արդարացել ինչ-որ մեկի հույսերը, դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն ցեխ շպրտել հաղթողի վրա։ Պետք է կարողանալ արժանավայել պարտություն կրել, ինչը շատերն ի զորու չեն անել։ Ես մտածում էի միայն արժանավայել ելույթի մասին, իսկ դատողը հանդիսատեսն էր։ Եվ շատ ուրախ եմ, որ մեր աշխատանքը արժանիորեն գնահատել են։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ օգտին են քվեարկել։ Ինչ վերաբերում է օրինականությանը, ապա դա իրավապահ մարմինների իրավասությունն է, և մեկնաբանությունների հարցով նրանց պետք է դիմել։

- Արդյո՞ք Ձեզ չի զարմացնում Ձեր հաղթանակը. չէ՞ որ Դուք այնքան էլ հայտնի չեք տեղի ունկնդիրներին։ Ինչպե՞ս կհիմնավորեք Ձեր հաղթանակն այն դեպքում, երբ հայտնի աստղերը զբաղեցրել են ցածր հորիզոնականներ։

- Առաջինը, դա միայն իմ հաղթանակը չէ, ես մենակ չեմ աշխատել և ջանացել. դա նաև իմ թիմի շնորհքն է։ Երկրորդը՝ երգչի հայտնի լինելը այստեղ ոչ մի նշանակություն չունի։ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է, այլ ոչ թե երգչի։ Մենք բազմիցս համոզվել ենք, որ այնտեղ գնահատվում են երգն ու շոուն։ Կարծում եմ, որ հանդիսատեսն անաչառ էր։ Իմ դեպքում հաղթել է երգը, որի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Կարեն Կավալերյանը։ Նրանք իրենց գործի պրոֆեսիոնալներն են, ինչը բոլորին հայտնի է։ Ես Ձեզ ավելին կասեմ, հավատում եմ, որ այս երգը կարող է գերել նաև ողջ Եվրոպան։

Բացի այդ, թույլ տվեք մի փոքր չհամաձայնել Ձեր այն դիտարկմանը, թե ես այդքան էլ հայտնի չեմ հայ հանդիսատեսին։ «Թամամ աշխարհ» երգի իմ տեսահոլովակն արդեն որերորդ ամիսն է, ինչ հայկական չարտերի առաջատար հորիզոնականներում է։ «Եվա Ռիվաս» արտահայտությամբ ավելի քան 1,5 մլն հարցում է եղել Google որոնողական ցանցում։ Մեկ շաբաթվա ընթացքում Apricot stone երգի աշխատանքային տարբերակը Youtube կայքում դիտել է 100 հազ. մարդ։ Մի շարք երկրներում տեսաձայնագրությունը ռեկորդներ է սահմանել՝ ըստ դիտելու ցուցանիշների։

- Թերթերից մեկը տեղեկություններ է հրապարակել, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը մոտ 7 մլն դոլար է ծախսել՝ Ձեր, երգի և «Եվրատեսիլին» մասնակցելու համար կազմակերպված հասարակական արշավների վրա։ Որտեղի՞ց նման գումարներ։

- Ըստ իս՝ նման հարցեր Դուք ինձ չէ, որ պետք է ուղղեք, այլ նրանց, ովքեր տարածում են այդ ասեկոսեները։ Հավատացեք, 7 մլն դոլարը շատ մեծ թիվ է արտիստի հասարակական քարոզչության համար նույնիսկ միջազգային մակարդակով, էլ չեմ խոսում հայկական էստրադայի մասին։ Ինձ համար էլ հետաքրքիր կլիներ իմանալ, թե թերթի կարծիքով՝ ինչի վրա է ծախսվել վերոնշյալ 7 մլն դոլարը։ Ես արվեստի մարդ եմ և զբաղվում եմ ինձ համար հոգեհարազատ գործով։ Իմ անունից ցանկանում եմ նշել, որ իմ պրոդյուսերը Վալերի Սահարյանն է, և ինձ առնչվող բոլոր հարցերով նա է զբաղվում։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր շոուն՝ հագուստը, պարողներին, դիզայնը։ Դա շատ է հետաքրքրում հանրությանը։

- Այժմ չեմ ցանկանում բացել բոլոր գաղտնիքները, բայց նշեմ, որ շոուն հետաքրքիր կլինի, անկրկնելի և յուրօրինակ՝ Ձեզ արդեն հայտնի մի շարք մարդկանց մասնակցությամբ։

Просмотров: 949 | Добавил: ADMINISTRATOR | Теги: karoxe, erg@, harcazruyc, voxj, IM, havatumem, vor, gerel, Eva, evropa | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024