ArmMUSICСреда, 2024-04-24, 09:27:30

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 13 » «Հաղթանակի» մասին խոսելը վաղ է. «Շանթ» հեռուստաընկերություն
20:16:21
«Հաղթանակի» մասին խոսելը վաղ է. «Շանթ» հեռուստաընկերություն
Դատավոր Ս. Արամյանի կայացրած դատական ակտն ակնհայտորեն անհիմն է ու անարդար։ Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով «32 ատամի» դատական հայցը բավարարելու մասին տեղեկությունը՝ այս մասին ասաց «Շանթ» ՍՊԸ–ի ներկայացուցիչ Արամ Կարախանյանը

«32 փրոդաքշնի» կողմից տրամադրված տեղեկությունը, ըստ նրա, ամբողջական չէ։ Հիշեցնենք, որ փետրվարի 10–ին «32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը Tert.am–ի հետ զրույցում ասել էր. «Մենք հաղթեցինք։ Մեր և «Շանթ» հեռուստաընկերության միջև կնքված պայմանագիրը լուծվեց»։

Արամ Կարախանյանի խոսքով՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. փետրվարի 9–ին իսկապես հրապարակել է վճիռը, որով բավարարվել էր «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի հայցը կողմերի միջև կնքված պայմանագրի լուծման և «32 ատամ» հումորային հաղորդման ցուցադրումը «Շանթ» հեռուստաընկերության եթերով արգելելու մասին։

Իսկ «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի գումարային պահանջի քննությունը դատարանը կասեցրել է մինչև նույն դատարանի կողմից «Շանթ» ՍՊԸ-ի՝ «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի դեմ ներկայացված գումարային պահանջի գործով վերջնական որոշում կայացնելը։

«Դատարանը նման որոշում կայացնելով անտեսել է գործի հանգամանքները, գործող օրենսդրությունը և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։ Վճիռը ենթակա է բողոքարկման և այն բողոքարկվելու է «Շանթ» հեռուստաընկերության կողմից, հետևաբար չի ստանա օրինական ուժ»,– ասաց Արամ Կարախանյանը։

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ նույն դատարանում արդեն սկսվել է «Շանթ» հեռուստաընկերության հայցի քննությունն ընդդեմ «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի։

«Նշվածը հաշվի առնելով «Հաղթանակի» մասին խոսելը վաղ է»,– եզրափակեց փաստաբանը։

Просмотров: 1088 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Каким антивирусом вы пользуетесь?
Всего ответов: 394

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024