ArmMUSICЧетверг, 2024-04-25, 04:19:41

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 24 » Երիտասարդ ակտիվիստները ստացել են իրենց խնդրանք-նամակի պատասխանը:
01:37:10
Երիտասարդ ակտիվիստները ստացել են իրենց խնդրանք-նամակի պատասխանը:

Բնապահպանության ոլորտում գործող մի խումբ հայ երիտասարդ ակտիվիստներ վերջերս նամակով դիմել էին հայազգի հայտնի երգիչ, ամերիկյան հանրահայտ «System of a Down» ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանին, որով նրանք երգչին խնդրել էին, որեւէ երգ գրելով կամ կոչով, իր խոսքն ասել հայաստանյան բնապահպանության վերաբերյալ:

Օրերս երիտասարդները պատասխան նամակ են ստացել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Վայրի բնության եւ շրջակա միջավայրի ավերումն այլեւս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատեւման եւ ամեն ինչի ավերման միջեւ: Հիմնվելով մեր պատմական անցյալի եւ ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի եւ էներգետիկայի հարցում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ չափազանց կարեւոր է: Վայրի բնության ավերումը եւ դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքաարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ եւ պետություն»:
Просмотров: 872 | Добавил: ADMINISTRATOR | Теги: namaki, EN, stacel, patasxan@, activistnern, irenc, xndranq, eritasard | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024