Էմմին և Միհրանն այսօր մեկնել են ԱՄՆ, որտեղ «Եվրատեսիլի» նախընտրական
փուլին ներկայացրած երգի հիման վրա կնկարահանեն տեսահոլովակ և կկատարեն
երգի վերջնական ձայնագրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ
հանդիպմանն ասաց Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը:
«Էմմին չի լքել Հայաստանը և չի լքելու: Այն ինչ մեզ պետք է այսօր
Հայաստանում, ունենք, ամենամեծ ժյուրին մեզ համար հանդիսատեսն է, որին շատ
շնորհակալ ենք»,- ասաց նա:
|