ArmMUSICЧетверг, 2024-04-18, 14:57:10

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 30 » “Աստղային” զույգը հունիսին կամուսնանա:
16:00:08
“Աստղային” զույգը հունիսին կամուսնանա:


Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը սիրահարվեցին, որոշեցին կապել ճակատագրերը, 2010-ի հունվարի 16-ին նշանվեցին:

Ապագա նորապսակները` Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, տեղեկացրին, որ պսակադրության արարողությունը` հարսանիքը, սարերի ետեւում չէ: "Աստղային” զույգը Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստում կտա այս ամռանը` հունիսի 11-ին:

"Ամեն ինչ արել ենք հայկական ավանդույթի համաձայն: Սկսվել է հենց խոսկապից, եւ այլն, եւ այլն: Այդ ամենը ամսի 11-ին էր, որոշեցինք հունիսի 11-ին էլ հարսանիքն անել”,- նշեց Հայկոն:

Երգչի ապագա կինը` երգչուհի Անահիտ Սիմոնյանն էլ երջանկությամբ հիշեց իրենց խոսկապի օրը. "Միասին ենք որոշել հարսանիքի օրը, ուզում էինք ավելի շուտ լինի` հունիսի սկզբին, բայց այն համալիրները, որտեղ ցանկանում ենք անցկացնել միջոցառումները, արդեն զբաղված էին, ու որոշեցինք 11-ին նշել: Որովհետեւ մեր խոսկապի օրն էլ էր 11-ին”:

Պսակադրությունը կատարվելու է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: "Շատ խորհրդավոր եկեղեցի է, սիրուն պատմություն ունի, ինձ շատ դուր է գալիս”,- ասաց Հայկոն:

"Էջմիածինն ինձ համար էլ սուրբ քաղաք է, շատ եմ սիրում այն: Առաջինը ես եմ ցանկություն հայտնել, որ Աստծո օրհնությամբ մեր պսակադրությունը այնտեղ կատարվի: Շատ ուրախ եմ”,- ապագա կնոջ իրավունքով իր խոսքն ասաց Անահիտ Սիմոնյանը :

Սոսո Պավլիաշվիլին կերգի նորապսակների համար

"Այսօր ընկերոջս` Սոսո Պավլիաշվիլիի հետ եմ խոսել, նա անպայման գալու է: Երեւի թե երգ էլ կնվիրի: Մի քանի հոգի ռուսական աստղերից կլինեն, մյուսները` մերոնք… Ուղղակի ուզում եմ, որ բոլորը գան եւ ուրախանան”, հարսանեկան արարողության մանրամասների մասին կիսվեց Հայկոն:

Անահիտ Սիմոնյանը գտել է իր երազների ասպետին: "Երգելն էլ չեմ թողնի, Հայկոն ինձ միշտ աջակցում է, անգամ պրոդյուսերական ճիշտ խորհուրդներ է տալիս”,- նշում է նա:

Հարսի զգեստը կարելու է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը: Զգեստի մոդելն արդեն ընտրել են, բայց փակագծերը դեռ չենք բացում: Միայն նշենք, որ Անահիտ Սիմոնյանը նորաձեւությանը հետեւում է, ու քանի որ նորաձեւ չեն "ուռած” զգեստները, նրա զգեստն ավելի համեստ է լինելու:

Անսահման է Անահիտի ու Հայկոյի սերը, այդպես է բնորոշում իր զգացմունքներն այս գեղեցիկ զույգը: Մենք նույնպես շնորհավորում ենք ապագա նորապսակներին:

Просмотров: 5623 | Добавил: ADMINISTRATOR | Теги: Anahit Simonyan, kamusnana, zuyg@, Hayko, hunisin, Astxayin | Рейтинг: 3.7/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024