ArmMUSICЧетверг, 2024-04-25, 10:01:21

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 18 » Ասպարեզ են մտնում նոր տրիոն եւ դուետները
23:39:21
Ասպարեզ են մտնում նոր տրիոն եւ դուետները

Դասախոսության գործնական մասը կարող է դառնալ հաջող կարիերայի սկիզբ:

Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երաժշտասեր հանրության եւ լրագրողների դատին ներկայացան «SOLI» տրիոն, DUO «THESIS» եւ «DUALITE» դուետները:

Կոնսերվատորիայի մագիստրատուրայի մի քանի ուսանողներ որոշել են համատեղել իրենց երաժշտական ունակություններն ու համատեղ աշխատել: Իսկ այդ գործում նրանց խորհրդատուն եւ օգնականն է իրենց դասախոսը` դաշնակահար Արամ Ավետյանը:

Երկու տարի առաջ Արամը ռեկտորատ էր ներկայացրել մի ծրագիր, որի իրագործման արդյունքում մագիստրատուրայի ուսանողները գիտելիքներ ձեռք կբերեն այն մասին, թե ինչպես կարելի է շուկայական արդի հարաբերություններում ճիշտ մատուցել եւ ներկայացնել իրենց աշխատանքը:

Համերգային ծրագրի բանավոր ներկայացում եւ կատարում առարկայի շրջանակներում նրանք սովորում են նաեւ ճիշտ գովազդ կառուցել եւ շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այսօրվա ասուլիսը նաեւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակ ուներ, եւ ուսանողներն իրենց արդարացրին: Արամ Ավետյանը գոհ էր:

Միայն աղջիկներից բաղկացած անսամբլների ներկայացուցիչները խոսեցին իրենց ընտրած ուղղությունների, ստեղծագործությունների, ինչպես նաեւ ապագա անելիքների մասին: Իրարից բավականին տարբեր, բայց երաժշտության շուրջ միավորված երաժիշտներն առաջնորդվում են տարբեր սկզբունքներով. մի դուետի համար շատ կարեւոր է հայկական երաժշտության ներկայացումը, մյուսը նախընտրում է կատարել այնպիսի գործեր, որոնք երբեք չեն հնչել կամ քիչ են հնչում եւ այլն:

DUO «THESIS»-ը հանդիսատեսին ներկայացրեց Կարեն Խաչատրյանի` դաշնամուրի եւ ջութակի համար գրված սոնետը: Աղջիկների կարծիքով` նրան Հայաստանում շատ քչերն են ճանաչում, բայց նա նույնքան տաղանդավոր է, որքան իր հորեղբայրը` Արամ Խաչատրյանը: Ի դեպ, Կարեն Խաչատրյանն է գրել Զանզիբարի եւ Սոմալիի օրհներգերը:

Այս տարի աղջիկները պատրաստվում են նաեւ համերգային ծրագրով շրջագայել Հայաստանի մարզերում, չեն բացառվում նաեւ արտասահմանյան ուղեւորությունները:

Просмотров: 808 | Добавил: ADMINISTRATOR | Теги: ev, nor, aspareze, Trion, mtnum, duetner@ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Сколько в месяц вы платите за интернет?
Всего ответов: 516

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024