ArmMUSICВторник, 2024-04-16, 23:22:36

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Март » 30 » “Ասա, որ սիրում ես” երգը տեսահոլովակ կունենա:
15:29:02
“Ասա, որ սիրում ես” երգը տեսահոլովակ կունենա:


Անահիտ Սիմոնյանը հունիսին կամուսնանա իր ընտրյալի` երգիչ Հայկոյի հետ, բայց մինչ այդ երկրպագուներին նոր տեսահոլովակ կնվիրի: "Ասա, որ սիրում ես” երգի մեղեդին գրել է երգչուհու սիրելին: Առանձնահատուկ երգ է Անահիտի համար, որովհետեւ Հայկոյի` իրեն նվիրած առաջին երգն է:
"Իր ոճը շատ եմ սիրում, ու քանի որ ինձ լավ է ճանաչում, կարողանում է համապատախան երգ գրել, այնպիսին, որ ես սրտանց ու հոգով կկատարեմ”:

"Ասա, որ սիրում ես” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է:  Տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Միհրան Ստեփանյանը: Երգը անտարբեր սիրո մասին է:

Նկարահանումները տեղի ունեցան մարտի 28-ին` Ծաղկազարդի օրը: Անահիտի համար կրկնակի տոն էր, նկարահանումներից հետո Հայկոյի հետ գնալու էին եկեղեցի: Սա երգչուհու թվով հինգերորդ տեսահոլովակն է:
"Վաղուց տեսահոլովակ չունեի, ցանկանում եմ լավ ստացվի եւ դիմանում եմ ամեն ինչին, անգամ այս ցրտին, թեեւ հիվանդ եմ:): Երեք կերպարում եմ հանդես գալու, որոնք բավականին տարբեր են”,- նշեց Անահիտ Սիմոնյանը:

Տեսահոլովակի ռեժիսոր Միհրան Ստեփանյանն անիմացիոն տեսահոլովակ է նկարահանում: "Էքսպերիմենտ է: Երգն էլ հետաքրքիր է, համահունչ կլինի ամեն ինչ: Ինչպես իմ բոլոր տեսահոլովակներում, բնության էներգիան կա, բարին, լուսավորը, պայծառը: Բացասական պահը գունային լուծումներով եմ ցույց տալիս` կրակ եւ սեւ հագուստ: Մի դրվագում էլ տպավորություն ենք ստեղծելու, որ անապատում է: Ինքը կարողանում է բնության բոլոր տարրերը միացնի եւ ստանա սերը”,- նշեց Միհրան Ստեփանյանը:

Նկարահանումնեի ընթացքին սկզբում հետեւում էր նաեւ Հայկոն: "Շատ ուրախ եմ, որ իմ գրած երգի հիման վրա է նկարահանվում նոր տեսահոլովակը: Ես էլ այստեղ եմ: Կարելի է ասել` պրոդյուսինգը մի քիչ ես եմ արել: Մեր խումբն է աշխատում, երգն էլ իմ ստուդիայում է ձայնագրվել: Հիմա ավելի մեծ է պատասխանատվությունս: Կողքից որ նայում ես, ուզում ես` ամեն ինչ լավ լինի: Բայց որ քոնն է լինում, այդքան չես էլ զգում` ինչ է կատարվում, հիմա ավելի բծախնդիր եմ: Մենք ստուդիայում հանդիպել ենք ռեժիսորի հետ եւ խոսել սցենարի շուրջ: Շատ եթերային է` սիմվոների վրա հիմնված, ավելի շատ թողել ենք Միհրան Ստեփանյանի ճաշակին”,- ասաց երգիչ Հայկոն:

Մի հատ էլ «ի դեպ» , Հայկոն Ռիչարդ Մադլենյանին Անահիտ Սիմոնյանի  համար երգ է պատվիրել, քանի որ գիտի` ինչքան է իր սիրելին հավանում Ռիչարդի գործերը:
Просмотров: 2178 | Добавил: ADMINISTRATOR | Теги: erg@, tesaholovak, ES, sirum, asa, Simonyan, vor, Anahit, Kunena | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024