ArmMUSICПятница, 2024-04-19, 09:16:33

Приветствую Вас Гость RSS

Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Февраль » 14 » “Apricote stone”-ի “մեղավորները”
00:57:30
“Apricote stone”-ի “մեղավորները”

Կարեն Կավալերյանն առաջին անգամ հայրենիքում է

Այսօր "Mezzo” ակումբում կրկին "ծիրանի կորիզային” տրամադրություն էր:  Լրագրողների հարցերին էին պատասխանում երգի խոսքերի հեղինակ պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը,  "Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթի առաջին հաղթող Լիս Ասսիան եւ Եվա Ռիվասի պրոդյուսեր, "Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Արտյոմ Դերվաեւը, ով Եվա Ռիվասի եկույթի ժամանակ նվագելու է կիթառի հատվածը:












Կարեն Կավալերյանը "Եվրատեսիլ”-ում հնչած արդեն 6 երգի հեղինակ է, այդ թվում "Եվրատեսիլ-2007”-ին Հայկոյի ներկայացրած "Any time you need”, 2006-ին Դիմա Բիլանի կատարմամբ հնչած "Never let you go” եւ 2008-ին Անի Լորակի "Shady Lady” երգերի: Նա ապրում է Մոսկվայում, հայերեն եւ անգլերեն լեզվով արդեն ավելի քան 700 երգերի հեղինակ է:



"Թեեւ առաջին անգամ եմ այստեղ, բայց այնպիսի զգացողություն ունեմ` ասես հայրենիքում եմ: Երգը ոգով եմ գրել, ինձնից մաս կա մեջը: Մի քանի տարի է` շրջանառվում էր գլխումս, արտահայտելու հարմար տեղ ու պահ էր պետք. ռուսի համար չէի կարող նման բառեր գրել: Եվան ինչ երգում է, իմ մայրն էլ է նույն բաներն ինձ ասել”,- խոստովանեց առաջին անգամ Հայաստանում գտնվող Կարեն Կավալերյանը: Երգահանն ասաց, որ երգը հասարակ անգլերենով է գրել, որ ավելի շատ մարդ հասկանա:

"Apricote stone”-ում ծիրանափող` դուդուկ կա, կիթառ, դաշնամուրի հատվածն էլ նոր են ավելացրել: Երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ երգի ընթացքում ընդամենը երեք վայրկյան հնչող դուդուկն այնքան է, որ կարող է "պայթեցնել” "Եվրատեսիլը”. "Թեթեւ հիշեցնում ենք, որ հայ ենք: Երգը նրա մասին է, որ մարդիկ պետք է վերադառնան իրենց ակունքներին”:



Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանն էլ նշեց, որ դուդուկ սիրում են սփյուռքահայերն էլ, արտասահմանցիներն էլ. "Չափի մեջ է, շատ չի հնչում, օձի թույնն էլ չափի մեջ բուժիչ է”: Պրոդյուսերին ուրախացնում է այն, որ երգը բավական դիտումներ է ունեցել ինտերնետում:

Լիս Ասսիան թթի օղու երկրպագու է դարձել :)

"Եվրատեսիլի” առաջին հաղթող Լիս Սսսիան հաղթանակից հետո ամեն տարի հետեւում է մրցույթին: Անցյալ տարի էլ Մոսկվայում հենց դահլիճից է դիտել շոուն. "Երբեք չէի մտածի, որ այսքան երկար կապրի "Եվրատեսիլը”: Ես չգիտեի հայերի ու Հայաստանի մասին: Մրցույթի միջոցով շատերը կճանաչեն”,- ասաց Լիս Ասսիան:

Երգչուհին դոլմա եւ թթի օղի է փորձել."Ֆանտաստիկ է”: Էջմիածին է այցելել, Փարաջանովի տուն-թանգարան, դեռ այլ թանգարաններ էլ պետք է հասցնի գնալ: "Հայերն էլ հիանալի ու ջերմ մարդիկ են: Ինձ տանն եմ զգում”,- ասաց Լիս Ասսիան:

Եվա Ռիվասի համախոհներն ասացին, որ հաջող երգ, երգչուհի ու հաջողություն ունենք այս տարի: Իհարկե, եթե չհաղթեն, մյուս տարի էլ հայտ կներկայացնեն:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



Просмотров: 1044 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
больше всего пользуетесь
Всего ответов: 424

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2024